ԱԻՆ-ը տարբեր ոլորտներում կհամագործակցի վրացական կողմի հետ. Փամբուխչյան

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանճախաձեին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընթացիկ և առաջիկա ծրագրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստակամ է տարբեր ոլորտներում համագործակցել վրացական կողմի հետ։
Այս մասին ասել է նախարար Արմեն Փամբուխչյանը` ընդունելով Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանճախաձեին, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Վրաստանի դեսպանության առաջին քարտուղար Շալվա Սաբաուրին:
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանճախաձեին
Վրաստանի դեսպանության ներկայացուցիչն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հույս հայտնել, որ առողջ համագործակցությունը շարունակական կլինի։
Զրուցակիցները քննարկել են ընթացիկ և առաջիկա ծրագրերը, ինչպես նաև կարևորել երկու բարեկամ պետությունների միջև փոխօգնության և փոխվստահության առկայությունը։