102 տոննա` 40–ի փոխարեն. տեսչական մարմինը սկսել է անխնա տուգանել կարգազանց վարորդներին

ՀՀ-ում տրանսպորտային միջոցի թույլատրելի զանգվածը 𝟒𝟎 տոննան է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ վերահսկողության արդյունքում 102 տոննա կշռով բեռնափոխադրում իրականացնող ավտոտրանսպորտային միջոց է հայտնաբերել և տուգանել։
Նշվում է, որ հուլիսի 𝟏𝟒-ին և 𝟏𝟓-ին տեսչական մարմինը կշռում է իրականացրել Արմավիրի մարզում։
Արմավիրի մարզում Փաշինյանը հետևել է միջպետական ճանապարհի շինարարության ընթացքին
Միջպետական Մ-𝟑 և Մ-𝟓 ավտոմոբիլային ճանապարհների տարբեր հատվածներում կշռվել են 𝟏𝟗 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերված խախտումներից մեկն աննախադեպ է եղել մինչ այժմ իրականացված վերահսկողության ողջ ժամանակահատվածում։
««Սարդ տրանս» ՍՊ ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցի թույլատրելի զանգվածը գերազանցել է ավելի քան 𝟔𝟎 տոննայով՝ իրականացնելով 𝟏𝟎𝟐 տոննա կշռող բեռնափոխադրում»,– նշված է հայտարարության մեջ։
ՀՀ-ում տրանսպորտային միջոցի թույլատրելի զանգվածը 𝟒𝟎 տոննան է։ 𝟐 օրվա ընթացքում Տեսչական մարմնի կողմից վերահսկողության արդյունքում կազմվել է 𝟏𝟓 վարչական արձանագրություն, նշանակվել 𝟑միլիոն ՀՀ դրամի տուգանք։
Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստում ճանապարհաշինական հերթական ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում մեծ թափով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերին զուգահեռ ճանապարհների որակական խնդիրները չեն լուծվել։ Նրա խոսքով` ճանապարհների որակի վրա, շատ հաճախ ազդում են նաև սահմանվածից ավելի քաշով բեռնված բեռնատարների երթևեկությունը, դրա համար էլ ճանապարհներին կշեռքներ պետք է տեղադրվեն։