Վերջ «գալոչկա» դնելուն․ գրիչ պետք չի լինի նաև ՏԻՄ ընտրությունների ժամանակ

ՏԻՄ ընտրությունները լինելու են նույն մոդելով, ինչ ԱԺ ընտրությունները. ընտրությունների ընթացքում գրիչ չի գործածվելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովն այսօրվա նիստում ընդունեց ՔՊ-ի ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով սահմանվում է, որ համամասնական ընտրակարգով անցկացվող ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը քվեաթերթիկի վրա գրիչով նշում չի արվելու: Այս փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 65 կողմ ձայն:
Հայտնի է` ովքեր կգլխավորեն ՔՊ–ի ցուցակները ՏԻՄ ընտրություններում
Նախագծով առաջարկվում է ՏԻՄ ընտրությունների պարագայում (անկախ նրանից, թե ընտրողների թիվը որքան է) նախատեսել առանձին քվեաթերթիկներ: Այսինքն՝ ՏԻՄ ընտրությունները լինելու են նույն մոդելով, ինչ ԱԺ ընտրությունները։
ՔՊ պատգամավորներն առաջարկել են նաև ՏԻՄ ընտրությունների ժամանակ իրականացնել տեղամասերում քվեարկության ընթացքի միաժամանակյա համացանցային հեռարձակում։
Այս դրույթն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից:
Նաև լրացվել է Կուսակցությունների մասին օրենքը. ըստ լրացման՝ կուսակցությունների անվանումները չեն կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և դրանց հոլովաձևեր:
Գյուղացին ինչքան քիչ շփվի ՏԻՄ-երի հետ, այնքան լավ. համայնքներն ավելի են խոշորացնում