Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոյի տվյալներով՝ Վինիցայի գնդակոծությունից մահացածների թիվը հասել է 20-ի, վիրավորների թիվը մի քանի տասնյակ է։
Վինիցայում հարվածը հասցվել է Սպայի տանը, որտեղ եղել է նացիոնալիստների տեղակայման ժամանակավոր կետը, հայտնել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը՝ հղում անելով պաշտպանության նախարարությանը։
«Հարցրել եմ ՊՆ-ին՝ որտեղ են հարվածել Վինիցայում։ Պատասխանը. «Սպայի տան վրա, այնտեղ նացիոնալիստների ժամանակավոր տեղակայման կետն էր»։ Եվ լուսանկար են ուղարկել»,-գրել է նա։
Սպայի տունը Վինիցայում
© Photo
Ընդ որում, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հարվածը հասցվել է ոչ թե ռազմական, այլ քաղաքացիական օբյեկտներին։