Օդաչուները կվերապատրաստվեն․ Փաշինյանի մոտ քննարկել են Քաղավիացիայի բարեփոխումները

Քննարկվել են նաև ավիացիոն ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացված ու առաջիկայում նախատեսվող միջոցառումները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում նախատեսվող համակարգային բարեփոխումներին վերաբերող հարցեր, տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Խորհրդակցություն ՀՀ վարչապետի մոտ
Փաշինյանը նշել է, որ կառավարության ռազմավարական նպատակն է հայկական ավիացիան համապատասխանեցնել միջազգային լավագույն չափանիշներին: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է շարունակել քննարկումները և դրանց արդյունքներով լրամշակել բարեփոխումների փաթեթը:
Նիկոլ Փաշինյան
Նշվում է, որ անդրադարձ է կատարվել կոմիտեի գործունեությանը, կառուցվածքին, բարձրակարգ մասնագետների ներգրավմանը, թռիչքային անվտանգության ապահովմանը, օդաչուների ու այլ կադրերի վերապատրաստմանը։
Քաղավիացիայի նախկին նախահգահ Տաթևիկ Ռևազյանը
Քննարկվել են նաև ավիացիոն ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացված ու առաջիկայում նախատեսվող միջոցառումները, իսկ խորհրդակցությանը մասնակից գերատեսչությունների ներկայացուցիչները հան դես են եկել տարբեր դիտարկումներով ու առաջարկություններով:
Քաղավիացիայի նոր պետը կհանի մեզ «սև ցուցակից», ավիացիան թևեր կառնի ու կթռչի․ նախկին օդաչու