ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանին արգելել են մուտք գործել Հայաստան։ Նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։
«Դա արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական հրամանով: Գիտեի, որ Ադրբեջան ու Թուրքիա մուտքս արգելված է, հիմա իմացա նաև, որ արգելված եմ Փաշինյանի Հայաստանում։ Վաղ թե ուշ Հայաստանի ժողովուրդը կհամոզվի, որ պետք է ձերբազատվի այս ղեկավարից, որն ամեն ջանք գործադրում է Հայաստանը թուլացնելու համար։ Սփյուռքը նույնպես կհասկանա։ Բայց արդեն ժամանակն է ասելու` կա՛նգ առ»»,- գրել է նա։
Փափազյանը նշել է, որ երբ այս գիշեր Երևան է ժամանել, իր անձնագիրը վերցրել են, այնուհետև ուղեկցել Ֆրանսիա մեկնող օդանավ։