ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, մտքեր են փոխանակվել նաև առաջացած արդի մարտահրավերների ու դրանց հակազդման հնարավորությունների շուրջ:
Հիշեցնենք` Տոյվո Կլաարը երեկ լուսանկար էր հրապարակել Twitter–ում և հայտնել, որ կրկին ժամանել է Երևան:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան ընդունել են ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։