Մարտական դիրքում 19-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել. ՊՆ-ն հրապարակել է նրա անունը

Զինծառայողի հագուստ
Զինծառայողի գլխի շրջանում հրազենային վնասվածք է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Հայաստանի զորամասերից մեկի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հուլիսի 14-ին` ժամը 10։25-ի սահմաններում, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանի (ծնվ. 2003թ.) դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով»,– ասված է հաղորդագրությունում։
Քննություն է տարվում դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։