Իտալիայի վարչապետին թույլ չեն տալիս հրաժարական տալ․ նախագահը չի ստորագրել դիմումը

Նախագահը վարչապետին ասել է, որ այդ հարցով «դիմի խորհրդարանին»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան մերժել է վարչապետ Մարիո Դրագիի հրաժարականը, տեղեկացնում է Reuters-ը։
Նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Մատարելլան խնդրել է Դրագիին դիմել խորհրդարանին։

Նշենք, որ Դրագին հրաժարականի դիմում էր ներկայացրել այն բանից հետո, երբ իշխող կոալիցիայի «5 աստղերի շարժում» կուսակցությունը չէր մասնակցել կառավարությանը վստահության հայտնելու քվեարկությանը, թեև կառավարության մեծամասնությունն, այնուամենայնիվ, վստահության քվե էր տվել վարչապետին։

Դրագին դրանից առաջ ասել էր, որ G7 երկրների համար չափազանց կարևոր է, որ Ռուսաստանից մատակարարվող վառելիքի գները հաստատվեն։ Նա նաև հայտարարել էր, որ մտափոխվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Բալիում կայանալիք G20 գագաթնաժողովին հրավիրելու հարցում։
Հիշեցնենք՝ այս ամիս հրաժարական են ներկայացրել նաև Մեծ Բրիտանիայի և Էստոնիայի վարչապետերը։
Բորիս Ջոնսոնը հրաժարական է տալիս Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից