ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին որոշել է հրաժարական տալ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իտալիայի կառավարության հայտարարությունը։
«Ուզում եմ ձեզ հայտնել, որ այսօր երեկոյան հանրապետության նախագահին կհանձնեմ հրաժարականի դիմում»,- ասել է Դրագին։
Ավելի վաղ Իտալիայի խորհրդարանի Սենատը վստահություն էր հայտնել երկրի կառավարությանն այն բանից հետո, երբ իշխող կոալիցիայի անդամներից մեկը՝ «Հինգ աստղերի շարժումը», հրաժարվեց մասնակցել քվեարկությանը։
Դրագին դրանից առաջ ասել էր, որ G7 երկրների համար չափազանց կարևոր է, որ Ռուսաստանից մատակարարվող վառելիքի գները հաստատվեն։
Նա նաև հայտարարել էր, որ մտափոխվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Բալիում կայանալիք G20 գագաթնաժողովին հրավիրելու հարցում։
Հիշեցնենք՝ այս ամիս հրաժարականներ էին ներկայացրել նաև Մեծ Բրիտանիայի և Էստոնիայի վարչապետները։