Իսրայելն ուզում է արաբական երկրների գագաթնաժողովին հակաիրանական բնույթ հաղորդել. ԻԻՀ ԱԳՆ

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունում կարծում են, որ Իսրայելի իշխանությունները փորձում են կոալիցիա կազմել Թեհրանի դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Իսրայելը ձգտում է Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովին հակաիրանական բնույթ հաղորդել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Իրանի արտգործնախարարի օգնական, Իրանի ԱԳՆ-ի Պարսից ծոցի դեպարտամենտի տնօրեն Ալիռեզա Էնայաթին։
Նրա խոսքով՝ այդ հանդիպման նպատակները հայտարարվել են ԶԼՄ-ներում։ Այն գաղափարը, որ այդ հանդիպումը կարող է ուղղված լինել Իրանի դեմ կամ Իրանի դեմ կոալիցիա կազմելուն, հիմնականում հիշատակվում է Իսրայելի ԶԼՄ-ներում կամ այդ պետության որոշ պաշտոնյաների հայտարարություններում:

«Կարծում եմ՝ Իսրայելի իշխանությունները ձգտում են այդ գագաթաժողովին հակաիրանական բնույթ հաղորդել կամ էլ փորձում են դրա միջոցով Իրանի դեմ կոալիցիա կազմել»,- ասել է Էնայաթին:

Նշենք, որ արաբական երկրների գագաթնաժողովը՝ «ՊԾՀԽ+3» (Եգիպտոս, Հորդանան, Իրաք) ձևաչափով, տեղի կունենա հուլիսի 15-16-ը Ջիդդայում։ Գագաթնաժողովին հրավիրված է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Իսրայելը տարածաշրջանի երկրների հետ ռազմական համագործակցություն կծավալի ԱՄՆ ղեկավարությամբ