Ինքնասպանություն Բաղրամյան պողոտայում. 49–ամյա կինը նետվել է 9–րդ հարկից

Նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: 49–ամյա կինը նետվել է 9–րդ հարկից։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի բարձրահարկ շենքերից մեկի բակում կնոջ դի կա»,–գրում է կայքը:
Ոստիկաններն ու պարեկները Բաղրամյան պողոտայի նշված բարձրահարկ շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 49-ամյա Հ. Ա.-ի դին:
23-ամյա երիտասարդն ինքնասպանություն է գործել՝ նետվելով Կիևյան կամրջից
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա 9-րդ հարկից ինքնասպանություն է գործել:

Այս պահին դեպքի վայրում զննություն է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: