ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահի հրամանագրով Հովհաննես Իգիթյանը նշանակվել է Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի հրամանագրերից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Իգիթյանին համատեղության կարգով նշանակել Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)»,–ասված է հրամանագրում։
Հիշեցնենք, որ Իգիթյանը փետրվարին էր նշանակվել Լիտվայում ՀՀ դեսպան։