Հունիսի վերջին Եվրոպայում գազի գինն ավելի քան 6 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Եվրահանձնակատարի խոսքով` հունիսի վերջին գազը վաճառվում էր 1 մեգավատ/ժամի դիմաց 140 եվրոյով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Գազի գինը Եվրոպայում հունիսի վերջին ավելի քան 6 անգամ գերազանցում էր նախորդ տարվա գինը։ Այս մասին ասուլիսում հայտարարել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին։

«Հունիսի վերջին այն վաճառվում էր 1 մեգավատ/ժամի դիմաց 140 եվրո մակարդակում, ինչը գրեթե 6 անգամ ավելի է նախորդ տարվա գնից։ Բայց անջատման օրվանից հետո այն սկսեց աճել` հուլիսի 12-ին հասնելով 1 մեգավատ/ժամի դիմաց 173 եվրոյի»,- ասել է նա։

Խոսքը եվրոպական բենչմարկ-գնի մասին է։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարեց, որ ԵՄ երկրներն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած այլ պետությունները գազի մատակարարման դիմաց կվճարեն ռուբլով: Այնուհետ նա ստորագրեց համապատասխան հրամանագիր և հայտնեց, որ եթե ոչ բարեկամական երկրները ապրիլի 1-ից ռուբլով չվճարեն, ապա Ռուսաստանը դա կհամարի գազային պայմանագրերի գծով պարտավորությունների չկատարում:
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 141-րդ օրը։
Եվրոպացի մարդու ուկրաինական բեռը, կամ Եվրամիությունում 2 բևեռ է ձևավորվում