ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Հայաստանի ոստիկանությունը որևէ քայլ չի ձեռնարկել ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ (Ֆրանկ) Փափազյանի նկատմամբ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։
«Զվարթնոց» օդանավակայանում ոստիկանությունը նշված քաղաքացու առնչությամբ որևէ գործողություն չի ձեռնարկել»,- ասացին մամուլի ծառայությունից։
Օդանավակայանի հետ դեռ չի հաջողվել կապ հաստատել։
Ավելի վաղ Փափազյանը հայտնել էր, որ իրեն արգելել են մուտք գործել Հայաստան։ Նա հայտարարել է, որ դա արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական հանձնարարականով։
Հիշեցնենք՝ Մուրադ Փափազյանը Երևան է ժամանել երեկ երեկոյան, օդանավակայանում արգելել են նրա մուտքը ՀՀ, վերցրել անձնագիրը, ապա ուղեկցել Ֆրանսիա մեկնող ինքնաթիռ։