ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Հայտնի պրոդյուսեր և երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, որն այս օրերին Հայաստանում է, շարունակում է գեղեցիկ լուսանկարներ հրապարակել ու պատմել Հայաստանի մասին։
Ժաննան սև երկար զգեստ է հագել, աջ ձեռքով պաղպաղակ բռնել, բարձրացրել վեր ու լուսանկարվել Հանրապետության հրապարակի շատրվանների ֆոնին։
«Ամերիկյան «Ազատության արձանն» ամռանը Հայաստանում հենց այսպիսի տեսք կունենար` պաղպաղակը ձեռքին», - լուսանկարին կից գրել է Լևինան։
Իսկ օգտատերերը նրան նմանեցրել են «Ախթամարին»։
«ԽՍՀՄ-ում հայկական «Ախթամար» ծխախոտ կար, միայն թե նրա ձեռքին ոչ թե պաղպաղակ էր, այլ անմար կրակ։ Ես կասեի՝ հրեական Աղթամարը Երևանում»,- գրել են նրանք։
Նշենք, որ Լևինան հաճախ է Հայաստան այցելում ընտանիքի հետ։
Հիշեցնենք` Գարիկ Մարտիրոսյանն արդեն 24 տարի է՝ ամուսնացած է Ժաննա Լևինայի հետ։ Նրանք երկու երեխա ունեն՝ 1 աղջիկ` Ժասմինը, և մեկ տղա` Դանիելը։