Հուլիսի 14-ի գիշերը աշխարհի տարբեր երկրներում մարդիկ հնարավորություն են ունեցել հիանալու գերլուսինով։ Գերլուսինը տեսանելի է լինում, երբ այդ բնական արբանյակը առավելագույնս մոտենում է մեր մոլորակին։ Աստղագետների խոսքով ՝ 2022–ին գերլուսինն ամենավառն է եղել։
Երևանի ժամանակով ժամը 13:09-ին Լուսինը մոտեցել է Երկրին և գտնվել է 357263 կմ հեռավորության վրա. դա նվազագույն հեռավորությունն է: Լուսնի տեսանելի տրամագիծը 33 րոպե 27 վայրկյան է։
Երևանի ժամանակով գերլուսինը տեսանելի է եղել հուլիսի 13–ին, ժամը 22.38-ին։