Անհետ կորածների ու գերիների ընտանիքների աջակցությունը կերկարաձգվի մինչև սեպտեմբեր

Կառավարության շենք
Յուրաքանչյուր ընտանիք կստանա ամսական 300 000 դրամ` անկախ նրանից` դատարանի կողմից անհայտ բացակայողի կարգավիճակ ճանաչվել է, թե ոչ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած ու գերեվարված անձանց ընտանիքներին տրամադրվող աջակցությունը կերկարաձգվի մինչև 2022 թվականի սեպտեմբերը ներառյալ։
Նրանք կստանան ամսական 300 000 դրամ։ Դիմումները կընդունվեն մինչև 2022 թվականի սեպտեմբերի 5-ը:
Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվարկի` աջակցության պոտենցիալ շահառուների թիվը (2022 թվականի ապրիլի 15-ի դրությամբ) 13 է, որոնց ևս 6 ամիս վճարելու համար կպահանջվի 23.4 մլն դրամ:
44-օրյա պատերազմի զոհերի 50 մասունքներ դեռ չեն նույնականացվել. լրացուցիչ գումար է պետք
2022 թվականի հուլիսի 11-ի դրությամբ` անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող ևս 76 անհետ կորած համարվող զինծառայողների ընտանիքներ կան, որոնց աջակցությունը, նախկինում ընդունած որոշման համաձայն, դադարեցվել է այս տարվա մարտի 1-ից: Կառավարությունը, սակայն, առաջարկում է աջակցության վճարման ժամկետը 15 ամսվա փոխարեն սահմանել 21 ամիս` մինչև սեպտեմբեր: Ընդ որում` որոշման ընդունման արդյունքում աջակցությունը 2022թ. մարտ-հունիս ամիսների համար կհաշվարկվի և կվճարվի միանվագ: Այդ նպատակով բյուջեից կհատկացվի ևս 136 800 000 դրամ:
Խոստացել են հանդիպում կազմակերպել Մհեր Գրիգորյանի հետ. արցախցիները բողոքի ակցիա են անում