Վարդան Երևան է եկել. նա բիզնես է սկսում Հայաստանում

Վարդա
Պարուհին բազմաթիվ տեսանյութեր է հրապարակել և խոսել իր ծրագրերի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հայտնի երգչուհի, դերասանուհի և pole-dance-ի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) եկել է Երևան և արդեն հասցրել է լուսանկարվել մայրաքաղաքում։
Նա ցույց է տվել, թե որ տանը կցանկանար ապրել, և վստահեցրել է, որ մի օր նման պատշգամբով բնակարան կունենա: Վարդան ասել է նաև, որ անձնագիրը տվել է թարգմանության, բայց չի նշել պատճառը։ Պարուհին ասել է, որ պատրաստվում է խանութ բացել Հայաստանում։
«Այսօր տարածքներ ենք ուսումնասիրելու։ Հա՛մ առանձին բուտիկներ ենք դիտարկում, հա՛մ էլ այդ բուտիկներում անկյուն ունենալու տարբերակ»,– նշել է նա։
Հիշեցնենք, որ պարուհին հագուստի և լողազգեստների ապրանքանիշ ունի։
Ինչպես Վարդան սիրեց իր անունը, և ինչ պատահեց Երևանում քույրերի հետ հանդիպմանը
Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) երկու բարձրագույն կրթություն ունի (էստրադայի ու զանգվածային հանդիսությունների ռեժիսոր և ֆիզիկական դաստիարակության մենեջեր, մարզիչ)։ Pole-dance–ի ոլորտում բազմամյա կարիերայի ընթացքում Վարդան կարողացել է դառնալ առաջինը և նվաճել աշխարհի ամենահեղինակավոր տիտղոսները` հանդես գալով «Սև հրեշտակ» բեմական կեղծանունով։
«Կարելի է անվերջ նայել». Վարդան կրքոտ տեսանյութ է հրապարակել