Ուկրաինական ուժերը հրդեհել են Խերսոնի սահմանին գտնվող ցորենի դաշտերը

Ուղղաթիռները թռել են Խերսոնի հետ սահմանագծին մոտ գտնվող ցորենի արտերի վրայով ու այրել դրանք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ուկրաինան սկսել է հրդեհել Խերսոնի շրջանի սահմանին գտնվող ցորենի արտերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Խերսոնի շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովին։

«Ուղղաթիռները թռչում էին ու այրում սահմանագծի մոտակա ցորենի արտերը։ Սա նացիստական ռեժիմն է, և նրանց համար միևնույն է»,- ասել է նա։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 140-րդ օրը։
Եվրոպացի մարդու ուկրաինական բեռը, կամ Եվրամիությունում 2 բևեռ է ձևավորվում