Ուկրաինայում արտադրամաս են բացահայտել, որտեղ կեղծել են զինծառայության տեղեկանքները

Զինծառայողներ
Կեղծ տեղեկանքների արժեքը 800-ից 2 հազար դոլար է կազմել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ Կիևում ընդհատակյա տպարան է ոչնչացվել, որտեղ զինվորական ծառայության համար ոչ պիտանի լինելու մասին կեղծ տեղեկանքներ են տպագրվել։ Տեղեկությունը հրապարակվել է գերատեսչության Telegram-յան ալիքում։
Նշվում է, որ չարագործներն օգտագործել են կառույցի տպագրական արտադրամասը։ Տեղեկանքների արժեքը կազմել է 800-ից մինչև 2 հազար դոլար՝ կախված պատրաստման ժամկետներից:
Ուկրաինական ուժերը հրդեհել են Խերսոնի սահմանին գտնվող ցորենի դաշտերը
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 140-րդ օրը։
Եվրոպացի մարդու ուկրաինական բեռը, կամ Եվրամիությունում 2 բևեռ է ձևավորվում