Շրի Լանկայում արտակարգ դրության ռեժիմի պատճառով հնարավոր չէ տաքսի պատվիրել

Կոլոմբոյում գործում են միայն տեղական տաքսիները՝ երեք անիվանոց «տուկ-տուկները»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Շրի Լանկայի խոշորագույն Կոլոմբո քաղաքում արտակարգ դրության ռեժիմ սահմանելուց հետո անհնար է դարձել տաքսի պատվիրել։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ ԶԼՄ-ները, մեջբերելով վարչապետի գրասենյակի հայտարարությունը, հայտնել էին երկրի արևմտյան նահանգում (որի մեջ մտնում է մայրաքաղաք Կոլոմբոն) պարետային ժամ սահմանելու ու կղզու ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու մասին:
Այս պահին քաղաքում շրջում են «տուկ-տուկները» (3 անիվանոց տեղական տաքսի), բայց հյուրանոցից ոչ մի տաքսի հնարավոր չէ պատվիրել արտակարգ դրության պատճառով:
Շրի Լանկայի նախագահը հեռացել է երկրից, ԱԺ նախագահը հրաժարվել է ղեկավարել երկիրը
Հիշեցնենք, որ Շրի Լանկայի մայրաքաղաքում բազմահազարանոց ցույցեր են ընթանում։ Ցուցարարները գրավել են նախագահի պալատը։ Բողոքի ակցիաների հետևանքով տուժել է առնվազն 100 մարդ, այդ թվում՝ ոստիկանության աշխատակիցներ և լրագրողներ:
Հաղորդվել է, որ հուլիսի 20-ին խորհրդարանը մտադիր է երկրի նոր նախագահ ընտրել: