Սևանից դեպի Երևան ուղղությամբ 3 օր երեկոյան ժամերին և գիշերը դադարեցվելու է երթևեկությունը

Երևան-Սևան մայրուղի. Արխիվային լուսանկար
Երթևեկությունը կազմակերպվելու է Աբովյանի տրանսպորտային հանգույց-Աբովյան-Բալահովիտ-Երևան այլընտրանքային երթուղով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Սևանից դեպի Երևան ուղղությամբ հուլիսի 13-ից մինչև հուլիսի 16-ը ներառյալ` ժամը 20։00-ից 08։00, դադարեցվելու է երթևեկությունը, տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
«Երթևեկությունը դադարեցվելու է Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ14+477-կմ14+777 և կմ14+849-կմ15+300 հատվածների ձախ կողմում միջին նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով»,–ասվում է հաղորդագրության մեջ;
Նշվում է նաև, որ երթևեկությունը կազմակերպվելու է Աբովյանի տրանսպորտային հանգույց-Աբովյան-Բալահովիտ-Երևան այլընտրանքային երթուղով։