ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Զինված ուժերը Խարկովի մերձակայքում գերեվարել են ուկրաինացի 10 դիվերսանտի, ևս 5-ը չեզոքացվել են։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Խարկովի մարզի Դեմենտիևկա բնակավայրի շրջանում չեզոքացվել է տարածքային պաշտպանության 241-րդ բրիգադի 242-րդ գումարտակի դիվերսիոն-հետախուզական խումբը։ Գրոհայիններից 5-ը տեղում ոչնչացվել են, ևս 10-ը գերի են վերցվել»,- նշել են ՊՆ-ում։
Բացի այդ, ՌԴ ավիացիան բարձր ճշգրտության զենքի հարվածներով Նիկոլաևում ոչնչացրել է մոտ 420 գրոհայինի։
Զինված ուժերը մեկ օրում ոչնչացրել են ԴԺՀ-ում «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ուկրաինական մեկ դասակ:
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը 2 հրամանատարական կետ ու զինամթերքի պահեստ են ոչնչացրել:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 140-րդ օրը։