Կապիտանը 150–200 հազար դրամ է ուզել վարորդական իրավունքի վկայականի համար և յուրացրել

Ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցվել է քրեական գործ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ոստիկանության կապիտանը առանց քննություններ հանձնելու վարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով տարբեր անձանցից խարդախությամբ գումարներ է հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուի ծառայությունը։
Մասնավորապես մի խումբ անձինք վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով հանդիպել են ոստիկանության կապիտանին, որը նրանց տեղեկացրել է, որ 150-250 հազար դրամ կաշառք տալու եղանակով կարող է աջակցել առանց տեսական ու գործնական քննություններ հանձնելու վարորդական իրավունքի վկայական ստանալուն:
Ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում քաղաքացիները 2021 թվականի հոկտեմբերից 2022 թվականի ապրիլ անձամբ կամ մտերիմների միջոցով ոստիկանության կապիտանին են տվել պահանջած գումարը։
«Սակայն ոստիկանության կապիտանը, ի սկզբանե նպատակ չունենալով աջակցել վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացին, խաբեությամբ հափշտակել է գումարները»,–նշված է հայտարարության մեջ։
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննության նյութերն ուղարկվել են հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցվել է քրեական գործ և որոշում է կայացվել ոստիկանության ծառայողին ներգրավել որպես մեղադրյալ։
Նախաքննությունը շարունակվում է:
Ինչպես անշարժ գույքի շուկայում խուսափել խարդախներից. նախարարությունը ցանկ է հրապարակել