Կանաչուտում «GAZel» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Ավտոմեքենայում բռնկված հրդեհը 10:01-ին մեկուսացվել է, 26 րոպե անց` մարվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Արարատի մարզի Կանաչուտ գյուղում ավտոմեքենա է այրվել, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում դեպքի մասին ահազանգը ստացվել է այսօր ժամը 09։44-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Այրված մեքենան
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարգսյան փողոցում կայանած «GAZel» մակնիշի ավտոմեքենայում:
Այրված մեքենան
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:01-ին, մարվել՝ 10:27-ին: