ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը առաջին հանդիպումն անցկացրեց «Ինտերում», որը հաղթանակով ավարտվեց։
Միլանյան թիմը Շվեյցարիայում ընկերական հանդիպում է անցկացրել «Լուգանոյի» հետ և առավելության հասել 4:1 հաշվով։ 33-ամյա հայ ֆուտբոլիստն իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց առաջին խաղակեսին։
Դուբլի հեղինակ է դարձել 24-ամյա արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ Աչքի են ընկել նաև 33-ամյա իտալացի կիսապաշտպան Դանիլո Դ’Ամբրոսիոն և 27-ամյա արգենտինացի կիսապաշտպան Խոակին Կոռեան։
Նախապատրաստական փուլի հաջորդ խաղում «Ինտերը» հուլիսի 16-ին կընդունի «Մոնակոյին»։