ՀՀ–ում «Մանկական Եվրատեսիլ» շոուին մասնակցելու համար մրցույթ է հայտարարվել

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Լսումներին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 1-ը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. «Մանկական Եվրատեսիլ-2022»-ի հայաստանյան ներկայացուցչին ընտրելու նպատակով Առաջին ալիքը մրցույթ է անցկացնում։ Տեղեկությունը հայտնում է հեռուստաընկերությունը։
Մրցույթին կարող են մասնակցել այն երեխաները, որոնք 2022թ.-ի դեկտեմբերի 11-ի դրությամբ կլինեն առնվազն 9, առավելագույնը՝ 14 տարեկան: Լսումներին կարելի է դիմել որպես մենակատար, դուետ կամ խումբ՝ առավելագույնը 6 մասնակցով:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել լսումների առաջին փուլին և ներկայացնել 2 երգի cover տարբերակ՝ կենդանի կատարմամբ: Պրոֆեսիոնալ ժյուրին առաջին փուլը հաղթահարած դիմորդներից կընտրի հաղթողին, որն էլ կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում:
Լսումներին մասնակցելու հայտը լրացնելու համար հարկավոր է այցելել www.eurovision.am կայք. հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 1-ը:
Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ–2022» երգի մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 11-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Ռուսաստանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2022»-ին