Հայաստանում սկսել են շատ ամուսնալուծվել, քիչ ամուսնանալ

Հարսանիք
Վերջին 5 ամիսներին Հայաստանում 1858 ամուսնալուծություն է գրանցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հայաստանում սկսել են շատ ամուսնալուծվել: Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի` 2022 թվականի հունվար–մայիսի ժողովրդագրական ցուցանիշները։
Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 1858 ամուսնալուծություն, որը 210–ով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից (1648): Իսկ 2020 թվականի հունվար-մայիսին ամուսնալուծվողների թիվն ավելի ցածր է եղել` 1217:
Սրան զուգահեռ, ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանում նվազում է ամուսնությունների թիվը։
Նշված ամիսներին գրանցվել է 6477 ամուսնություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 6731: Իսկ 2020 թվականի 5 ամիսների տվյալներով` ամուսնությունների թիվը կազմել է 4178:
Հայ տղաները ստիպված կլինեն ամուսնանալ իրենցից տարիքով մեծ աղջիկների հետ