ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Երևանյան լճից 62-ամյա քաղաքացու դի են դուրս բերել։
Ինչպես հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից, հուլիսի 13-ին, ժամը 11։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացու դի է նկատվել Երևանյան լճում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Փրկարարները Երևանյան լճից դուրս են բերել քաղաքացի Ս. Ս.-ի (ծնված 1959 թ․) դին: