ԵՀ-ն հետաձգել է Վրաստանի համար ԵՄ-ում թեկնածու երկրի կարգավիճակի հարցի քննարկումը

Վրաստանի և Եվրամիության դրոշները
Եվրախորհրդարանականները որոշել են, որ պետք չէ շտապեցնել վրացական քաղաքական վերնախավին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. Եվրոպական հանձնաժողովը մտափոխվել է. 2022 թվականի վերջին Վրաստանին ԵՄ-ում թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու հարցը չի քննարկվի։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մայքլ Ռուպը Եվրախորհրդարանի նիստում։
Նշվում է, որ Վրաստանի հարցը կքննարկվի 2023 թվականի սկզբին։
«Երկիրը պետք է կատարի իր առջև դրված 12 խնդիրները, մենք որոշեցինք, որ շտապողականությունը ոչ մի լավ բանի չի բերի», - հայտարարել է Ռուպը:
Եվրախորհրդարանականները որոշել են, որ պետք չէ շտապեցնել վրացական քաղաքական վերնախավին ։ Եվրոպական խորհրդի խնդրանքով ԵՀ-ն հաշվետվություն կպատրաստի այն մասին, թե ինչպես կկատարվեն նախանշված առաջնահերթությունները, մինչև 2023 թվականը:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին Եվրահանձնաժողովը հավանություն էր տվել Ուկրաինայի և Մոլդովայի ՝ Եվրամիության անդամության թեկնածուների կարգավիճակ տրամադրելու հայտերին և մերժել Վրաստանին։ Իր եզրակացության մեջ ԵՀ-ն առաջադրել է 12 պայման, որոնց թվում են բևեռացման վերացումը, ապաօլիգարխացումը, մեդիամիջոցների բարելավումը, դատական համակարգի լիակատար անկախության ապահովումը և այլն: