Բժիշկը զգուշացրել, որ է կապիկի ծաղիկը կարող է որպես ալերգիա «քողարկվել»

Արյան հետազոտություն
Ալերգիկ ցանը կարող է առաջանալ կապիկի ծաղիկ ունեցող մարդու մոտ, եթե վարակը նա մեղմ է տանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Կապիկի ծաղիկը և այլ լուրջ հիվանդություններ կարող են որպես ալերգիա «քողարկվել»։ Տեղեկությունը ՏԱՍՍ-ին հայտել է հատուկ վտանգավոր ինֆեկցիաների մասնագետ, բժիշկ-իմունոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Վլադիսլավ Ժեմչուգովը։
Բժիշկը խորհուրդ է տալիս ցանի դեպքում բժշկի դիմել, քանի որ դա կարող է ալերգիայից ավելի լուրջ հիվնանդություն լինել։
«Օրինակ՝ այժմ կա այնպիսի հիվանդություն, ինչպիսին է խայտաբղետ տենդը։ Դա բավականին ծանր բան է։ Պետք է առաջին փուլում դիմել բժշկի, և այն հիվանդությունների թեստեր անել, որոնք կարող են ցան առաջացնել»,— ավելացրել է մասնագետը։
Նրա խոսքով՝ ալերգիկ ցանը կարող է դրսևորվել կապիկի ծաղիկ ունեցող մարդու մոտ, եթե նա վարակը թեթև է տանում: Իմունոլոգը կարծում է, որ Ռուսաստանում կարող է տասն անգամ ավելի շատ վարակված մարդ լինի, քան այս պահին պաշտոնապես գրանցված է:
Ժեմչուգովն անխուսափելի է համարել վիրուսի ներթափանցումը Ռուսաստան՝ բացատրելով, որ դա կապված է հիվանդության երկար ինկուբացիոն շրջանի ու թաքնված ախտանշանների հետ: