Բաքվին կոչ են անում ազատել հայ գերիներին. Ներկայացուցիչների պալատի հայամետ առաջարկը

ԱՄՆ նախագահին էլ կոչ է արվում դադարեցնել F-16 կործանիչների ու դրանց արդիականացման սարքավորումների տրամադրումը Թուրքիային:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովը հավանություն է տվել և պալատի վերջնական քննարկմանը ներկայացրել 2023 բյուջետային տարում ազգային անվտանգության հատկացումների ակտում կատարված փոփոխությունները: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
Մասնավորապես, Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, հետաքննել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, որոնք իրականացվել են թուրքական անօդաչու թռչող սարքերի (ԱՄՆ տեխնոլոգիաների կիրառմամբ), ինչպես նաև ահաբեկիչ վարձկանների միջոցով:
ԱՄՆ նախագահին էլ կոչ է արվում դադարեցնել F-16 կործանիչների ու դրանց արդիականացման սարքավորումների տրամադրումը Թուրքիային:
«Բայրաքթարները» սարսափելի ուժով են ընկնում. Սատանովսկին` թուրքական միջնորդության մասին
Փոփոխությունների քվեարկությունը կարող է տեղի ունենալ հենց այսօր` հուլիսի 13-ին: