Բայդենի թիկնապահը Երուսաղեմում կռվել է մի կնոջ հետ և արտաքսվել ԱՄՆ. ԶԼՄ

Ջո Բայդեն
Թիկնապահը գաղտնի ծառայության գրոհային խմբի անդամ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ի գաղտնի ծառայության աշխատակիցը, որը Երուսաղեմ է մեկնել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի այցի նախաշեմին, կռվել է մի կնոջ հետ և արտաքսվել ԱՄՆ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով CNN հեռուստաալիքին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մերձավոր Արեւելքում կլինի հուլիսի 13-16-ը: Շրջագայության ընթացքում նա կայցելի Իսրայել, Հորդանան գետի Արևմտյան ափ և Սաուդյան Արաբիա:
Բայդենը «հուզվել» է ՆԱՏՕ–ի ընդլայնումից և Շվեդիան շփոթել Շվեյցարիայի հետ
«Երկուշաբթի երեկոյան ԱՄՆ գաղտնի ծառայությանը տեղեկացրել են, որ Իսրայելում աշխատող նրանց աշխատակիցը կռվի է մասնակցել։ Իսրայելական ոստիկանությունը բերման է ենթարկել նրան, հարցաքննել, հետո ազատ է արձակել` առանց մեղադրանք առաջադրելու: Նա վերադարձել է ԱՄՆ»,- ասված է պետության առաջին դեմքերի պահպանությամբ զբաղվող գերատեսչության հայտարարությունում։
Հեռուստաալիքի տվյալով` թիկնապահը գաղտնի ծառայության գրոհային խմբի անդամ է, նա կնոջ վրա է հարձակվել իսրայելական սրճարաններից մեկում։
ԱՄՆ-ում դեմոկրատների մեծամասնությունը դեմ է, որ Բայդենը 2-րդ անգամ առաջադրվի. հարցում