Բայդենի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թել Ավիվում

Ամերիկայի առաջնորդին օդանավակայանում դիմավորել են Իսրայելի վարչապետը, նախագահն ու այլ պաշտոնյաներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեն Գուրիոնի անվան օդանավակայանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Օդանավակայանում դիմավորման արարողությանը մասնակցում են Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը, նախագահ Իցհակ Հերցոգը, կառավարության անդամներ և այլ պաշտոնյաներ։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահի այցից առաջ օդանավակայանում կառուցվել է մի համալիր, որն ունի բեմ և 150 տեղանոց ամֆիթատրոն լրագրողների և պաշտոնատար անձանց համար: Այստեղ Բայդենին կցուցադրեն իսրայելական ՀՀՊ համակարգերը, ներառյալ նորագույն «Երկաթե ճառագայթը»:
Հիշեցնենք, որ Բայդենն առաջին անգամ է ԱՄՆ նախագահի պաշտոնում ժամանել Մերձավոր Արևելք։ Մինչև հուլիսի 16-ը նա կայցելի Հորդանան գետի արևմտյան ափ և Սաուդյան Արաբիա, կհանդիպի Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդի, ԱՄԷ-ի առաջնորդ Մուհամմեդ բին Զայեդի և Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ:
Բայդենի թիկնապահը Երուսաղեմում կռվել է մի կնոջ հետ և արտաքսվել ԱՄՆ. ԶԼՄ