ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի առաջնորդի հետ անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու հարց չի քննարկելու։
Պուտինը հուլիսի 19-ին այցելելու է Իրան և մասնակցելու է Իրանի նախագահ էբրահիմ Ռայիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եռակողմ գագաթնաժողովին, ինչպես նա երկկողմ հանդիպումներ է ունենալու:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտնել էր, որ Իրանը պատրաստվում է անօդաչու թռչող սարքեր փոխանցել Ռուսաստանին։ Նա, սակայն, չէր նշել, թե ԱՄՆ-ն որտեղից է ստացել այդ տեղեկությունը։