Աշխարհում երեխաների մոտ անհայտ ծագման հեպատիտի հավանական դեպքերի թիվը գերազանցել է 1000-ը

Երեխան բժշկի մոտ. Արխիվային լուսանկար
Եվրոպայում անհայտ ծագման հեպատիտի 484 դեպք է եղել, որից 272-ը գրանցվել է Մեծ Բրիտանիայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Աշխարհում երեխաների մոտ անհայտ ծագման հեպատիտի հավանական դեպքերի թիվը գերազանցել է 1000-ը, 22 երեխա մահացել է։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։

«2022 թվականի հուլիսի 8-ի դրությամբ` 5 տարածաշրջանների 35 երկիր ԱՀԿ-ին հայտնել են երեխաների մոտ անհայտ ծագման սուր հեպատիտի հավանական 1010 դեպքի մասին, որոնք համապատասխանում են ԱՀԿ-ի սահմանմանը, այդ թվում գրանցվել է մահվան 22 դեպք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հիվանդության բռնկման մասին 2022 թվականի հունիսի 24-ին հրապարակված նախորդ հաղորդման պահից ԱՀ-ն 90 նոր հավանական դեպքի և լրացուցիչ 4 մահվան մասին հաղորդում է ստացել։
ԱՀԿ-ի տվյալներով` 45-ը փոխպատվաստման կարիք են ունեցել։
Միևնույն ժամանակ, Եվրոպայում անհայտ ծագման հեպատիտի 484 դեպք է եղել, որից 272-ը գրանցվել է Մեծ Բրիտանիայում։
Երեխաների մոտ հեպատիտի հավանական դեպքերի մասին հաղորդումներ են ստացվել նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկայի տարածաշրջաններից, Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածից, Հարավարևելյան Ասիայից և Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանից։
Ներկա փուլում ԱՀԿ-ն չափավոր է գնահատում ռիսկի առկայությունը։ Կազմակերպությունը նաև գլոբալ հետազոտություն է սկսել, որը թույլ կտա գնահատել նախորդ հինգ տարվա համեմատ 2022 թվականին անհայտ ծագման հեպատիտով վարակման մակարդակը։
Կորոնավիրուսը դեռ շուտ չի լքի մեզ. ԱՀԿ ղեկավար