ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի Զապորոժիեի մարզում ձերբակալվել է ուկրաինացի դիվերսանտ, որը Մելիտոպոլի կրթության դեպարտամենտի տնօրեն Ելենա Շապուրովայի դեմ մահափորձ էր կատարել։ Տեղեկությունն իր Telegram-ալիքում հայտնել է շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
«Մելիտոպոլում ձերբակալվել է դիվերսանտ Յարոսլավ Ժուկը՝ 2022 թվականի հունիսի 17-ին քաղաքի կրթության դեպարտամենտի տնօրեն Ելենա Շապուրովայի դեմ մահափորձ կատարողը։ Ժուկն ինքնախոստովանական ցուցմունքներ է տալիս իր հանցակիցների նկատմամբ»,- գրել է Ռոգովը։
Նրա խոսքով` կասկածյալը, որը գործում է Ուկրաինայի անվտանգության ծառայության հրահանգով, պատմել է ահաբեկչությունների նախապատրաստման գործում Մելիտոպոլի նախկին քաղաքապետ Իվան Ֆյոդորովի անմիջական մասնակցության մասին:
«Տեղեկություններ են ստացվել Մելիտոպոլի բնակիչ Եվգենի Աստախովի մեղսակցության մասին երկաթգծային համակարգի պայթեցմանն ու Ռուսաստանի օրը տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպման գործին, որի հետևանքով տուժել են քաղաքի խաղաղ բնակիչներ։ Աստախովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել»,-հավելել է Ռոգովը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 139-րդ օրը։