Ուկրաինայի ԶՈւ-ն Զապորոժիեի Էներգոդար բնակավայրում «կամիկաձե» ԱԹՍ է կիրառել

ՌԴ զինծառայող՝ Զապորոժիեի շրջանի Էներգոդար բնակավայրում. Արխիվային լուսանկար
Ուկրաինական ուժերի կողմից անօդաչու թռչող սարքի կիրառման հետևանքով զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը ճշտվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը «կամիկաձե» անօդաչու թռչող սարք են կիրառել Զապորոժիեի շրջանի Էներգոդար բնակավայրում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով քաղաքի ռազմաքաղաքացիական վարչակազմի մամուլի ծառայությանը։
Վիրավորների և զոհերի մասին տեղեկությունը ճշտվում է։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 139-րդ օրը։
Նովայա Կախովկային ՈւԶՈւ-ն հարվածել է HIMARS ՀԿՌՀ-ից. խաղաղ բնակիչների թվում զոհեր կան