Ուկրաինայի ԶՈւ անօդաչուները հարված են հասցրել Զապորոժիեի ԱԷԿ–ի մոտ գտնվող շենքին. ԶԼՄ

Զապորոժիեի ԱԷԿ. Արխիվային լուսանկար
Անօդաչուները շենքի վրա 120 մմ տրամաչափի երկու ական են նետել։ Վնասվել են տանիքն ու ապակիները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Ուկրաինական երկու անօդաչու հարված են հասցրել Զապորոժիեի ԱԷԿ–ի մոտ գտնվող շենքին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին է հայտնել Էներգոդար քաղաքի ռազմաքաղաքացիական վարչակազմի մամուլի ծառայության ներկայացուցիչը։
«Այսօր ժամը 0.26–ին Ուկրաինայի ԶՈւ–ի երկու անօդաչու 120մմ տրամաչափի ականներ են նետել Զապորոժիեի ԱԷԿ–ի մոտ գտնվող շենքի վրա։ Վնասվել են տանիքն ու ապակիները։ Տուժածներ չկան», – ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Ուկրաինական պահակախմբի և ատոմակայանի անձնակազմի հետ համատեղ ՌԴ զինծառայողները վերահսկում են իրավիճակը Զապորոժիեի ԱԷԿ–ում։ Ռուսաստանցի մասնագետները խորհրդատվական օգնություն են ցուցաբերում ուկրաինական ԱԷԿ–ներին, Զապորոժիեի ԱԷԿ–ի կառավարումն ու շահագործումը իրականացվում է ուկրաինական անձնակազմի ուժերով։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 139-րդ օրը։