Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Պապ Այվազյանի եղբայրը

Նորածին երեխա. Արխիվային լուսանկար
Պապը ծառայություն է իրականացրել Ջրականում, ապա կամավորագրվել է Դրմբոնի զորամասի հատուկ ջոկատային ստորաբաժանմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Երևանում ծնվել է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Պապ Այվազյանի եղբայրը։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակել է հայրը` Գարիկ Այվազյանը։

«Այսօր Էրեբունի բժշկական կենտրոնում ծնվեց 44-օրյա պատերազմի անմահ հերոս Պապ Այվազյանի եղբայրը Պապ Այվազյան կրտսերը...»,- գրել է նա։

Պապ Այվազյանը ծնվել է 2001 թվականի Արթիկի շրջանի Լեռնակերտ գյուղում։ Ծառայությունն անցել է Ջրականում, ապա կամավորագրվել Դրմբոնի զորամասի հատուկ ջոկատային ստորաբաժանմանը։ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ մասնակցել է Մատաղիս-Թալիշ հատվածում ընթացող մարտերին։
Զոհվել է վիրավոր հրամանատարին օգնելու ժամանակ` դիպուկահարի գնդակից։ Պապի աճյունը մինչ օրս գտնված չէ։