Սևանա լճում 14-ամյա դեռահասը հեծանվանավակով հեռացել է ափից և չի կարողացել վերադառնալ

Փրկարարները Սևանա լճում. Արխիվային լուսանկար
Ջրափրկարարները լողափ են դուրս բերել հեծանվանավակը և 14-ամյա քաղաքացուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Սևանա լճի «Կապուտակ Սևան» լողափի տարածքում 14-ամյա դեռահասը հեծանվանավակով հեռացել է ափից և չի կարողացել ինքնուրույն մոտենալ։ Օգնության են հասել ջրափրկարարները, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն դեպքի մասին ահազանգը ստացվել է այսօր` ժամը 13։45-ին:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ջրափրկարարները լողափ են դուրս բերել հեծանվանավակը և քաղաքացի Դ․ Մ․-ին (ծնված 2008 թ․):
Հիշեցնենք, որ նման դեպք գրանցվել էր հուլիսի 11-ին Սևան քաղաքի «Հարսնաքար» ռեստորանային համալիրին հարակից լողափում։