ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը նախապատրաստում են նոր փորձարկումների համար։ Այս մասին հայտնել է «Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը։
«Աշխարհի ամենահզոր գլոբալ հեռահարության միջուկային հրթիռը նոր փորձարկումների ու սերիական արտադրության է պատրաստվում»,– գրել է նա Telegram–ում։
Ավելի վաղ Ռոգոզինը պատմել էր, որ «Ռոսկոսմոս» ձեռնարկությունն արդեն պատրասվում է սկսել «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների սերիական արտադրությունը։
«Պլեսեցկ» տիեզերակայանում ապրիլի 20-ին հաջողությամբ արձակվեց «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ «Սարմատ» առաջին ծանր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները մարտական հերթապահության դուրս կգան տարեվերջին։