Քանյե Ուեսթը մտադիր է խանութների մանրածախ ցանց բացել

Զգեստապահարանի գրեթե բոլոր իրերը կարող են տեղ գտնել Ուեսթի ապագա խանութների ցանցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Աշխարհահռչակ ռեփեր, ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նախկին ամուսին Քանյե Ուեսթը մտադիր է խանութների մանրածախ ցանց բացել` Yeezy ապրանքանիշի հագուստի և կոշիկի վաճառքի համար: Դրա համար ռեփերն այժմ գրանցում է YZYSPLY ապրանքային նշանը, գրում Է WWD-ն։

Պարբերականի տվյալներով՝ այդ ապրանքանիշի ներքո երաժիշտը կկարողանա բացել մանրածախ խանութների, առցանց պատվերների ծառայությունների սեփական ցանցը, ինչպես նաև կմատուցի մանրածախ ինտերնետ-խանութների ծառայություններ: Զգեստապահարանի գրեթե բոլոր իրերը կարող եք գտնել Ուեսթի ապագա խանութների ցանցում՝ սկսած ներքնազգեստից մինչև հագուստ և աքսեսուարներ:

Քանյե Ուեսթի ունեցած Yeezy Supply ինտերնետ-խանութը 2021 թվականին փակվեց զանգվածային խափանումից հետո։