Պենտագոնը հայտարարել է, որ չեզոքացրել է ԻՊ-ի պարագլուխներից մեկին

«Իսլամական պետություն» կազմակերպության գրոհայինների ավտոշարասյուն. արխիվային լուսանկար
Ամերիկացի զինվորականները պնդում են, որ հարվածի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կորուստներ չեն եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Ամերիկացի զինվորականները Սիրիայում չեզոքացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկին՝ Մահեր ալ-Աղալին։ Տեղեկությունը հրապարակվել է ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության կայքում։
Նշվում է, որ Ալ-Աղալը համակարգել է ԻՊ-ի գործունեությունը Սիրիայում ու եղել է խմբավորման չորս հիմնական ղեկավարներից մեկը:
Խերսոնի մարզում ձերբակալել են ահաբեկչություններ նախապատրաստող դիվերսիոն խմբի անդամներին
«Կենտրոնական հրամանատարության ուժերը 2022 թվականի հուլիսի 12-ին Սիրիայի հյուսիս-արևելքում հարված են հասցրել ԻՊ-ի երկու բարձրաստիճան ակտիվիստների։ հարվածի հետևանքով սպանվել է Մահեր ալ-Աղալը», - նշված է հաղորդագրությունում։
Մյուս անձը, որի անունը չի նշվում, ծանր վիրավորվել է։
Շվեյցարիայում և Գերմանիայում ԻՊ-ի կողմնակիցների են ձերբակալել. նրանցից մեկն անչափահաս է
Ամերիկացի զինվորականները պնդում են, որ հարվածի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կորուստներ չեն եղել։
* «Իսլամական պետությունը» ահաբեկչական կազմակերպություն է, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: