ՀՀ պաշտպանության նախարարությունը վերջապես մամուլի քարտուղար ունի

Արամ Թորոսյան. Արխիվային լուսանկար
Արամ Թորոսյանը 29 տարեկան է, անկուսակցական: Ամուսնացած է, ունի մեկ զավակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով Արամ Թորոսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։
Արամ Թորոսյանը 29 տարեկան է, անկուսակցական: Ամուսնացած է, ունի մեկ զավակ:
2019-2022թթ. աշխատել է Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում որպես տնօրեն:
Հիշեցնենք, որ 2020թ․ նոյեմբերի 20-ին ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ թողնում է զբաղեցրած պաշտոնը։ Այդ օրվանից նախարարությունը մամուլի խոսնակ չուներ։