Օդեսայի շրջանում «Իսկանդեր» հրթիռներով ամերիկյան կայանքներ են ոչնչացվել. ՌԴ ՊՆ

Հրթիռ
Ամերիկյան հրթիռային համալիրի կայանքները ոչնչացվել են Բերեզան բնակավայրի շրջանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. ՌԴ զինված ուժերը «Իսկանդեր» հրթիռներով Օդեսայի շրջանում ամերիկյան «Harpoon» հրթիռների կայանքներ են ոչնչացրել։
«Օդեսայի շրջանի Բերեզան բնակավայրի մոտակայքում «Իսկանդերի» ցամաքային բազավորման բարձր ճշգրտությամբ հրթիռներով ոչնչացվել են ԱՄՆ–ի արտադրության «Harpoon» հականավային հրթիռային համալիրի կայանքները»,- նշել են գերատեսչությունում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 139-րդ օրը։
Նովայա Կախովկային ՈւԶՈւ-ն հարվածել է HIMARS ՀԿՌՀ-ից. խաղաղ բնակիչների թվում զոհեր կան