ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ կորոնավիրուսի շուտափույթ ավարտին սպասել պետք չէ, տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից։
ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանից իրենց հերթին կոչ են արել երկրներին երկրորդ բուստերային չափաբաժինը տրամադրել «հինգ տարեկաններից բարձր այն անձանց կամ նրանց մերձավորներին, որոնց իմունիտետը թույլ է»։
Նշվում է նաև, որ երկրները պետք է դիտարկեն երկրորդ բուստերային չափաբաժինն առաջարկելու հնարավորությունը ռիսկի խմբերին` տարեցներին, բուժհաստատությունների աշխատակիցներին և հղիներին։
Վերջին շաբաթներին Եվրոպայում կորոնավիրուսով հիվանդացածների թվի աճ է նկատվում։