ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Կուբանիֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, Կրասնոդարի երկրամասի Օտրադնենի շրջանի Ռուսաստանի հայերի միության տեղական բաժանմունքի նախագահ, հայազգի Արսեն Օկրոևն այսօր համաշխարհային և Ռուսաստանի ռեկորդ է սահմանել։ Տեղեկությունը հայտնում է yerkramas.org-ը` հավելելով, որ մարզիկը ռեկորդ է սահմանել` կատարելով հրում ձողերի վրա։
Մարզիկը, մասնավորապես, 2 ժամ 59 րոպեում 2500 անգամ հրում է արել` գերազանցել 2 տարի սահմանած իր նախորդ ռեկորդը։
Օկրոևն իր նոր ձեռքբերումը նվիրել է ռուս զինվորականներին։
Վարժությունը տեսանկարահանվել է, արդյունքներն ուղարկվել են «Ինտերռեկորդ» միջազգային գործակալություն՝ պաշտոնական ձևակերպման համար:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 19-ին Արսեն Օկրոևը դարձել էր աշխարհի ռեկորդակիր՝ 1418 նույնանման հրում կատարելով: Իրականում թիվը խորհրդանշական էր` հենց այդքան օր էր տևել Մեծ Հայրենական պատերազմը։ Ավելին, նա 99 րոպեում էր վարժությունը կատարել. ճիշտ այնքան, որքան ապրել է նրա վետերան պապը, որը լեգենդար հայկական 89-րդ հրաձգային դիվիզիայի կազմում հասել էր Բեռլին և քոչարի պարել։