Իսպանիան պատրաստվում է 10 տանկ ու 20 զրահամեքենա փոխանցել Ուկրաինային

Տանկ
Նախագծի ֆինանսական բաղադրիչն ու ժամկետները դեռ չեն որոշվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Իսպանիայի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է Ուկրաինային 10 «Լեոպարդ 2Ա4» տանկ ու 20 «Մ-113» զրահամեքենա փոխանցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Infodefensa»-ին:
Պարբերականի աղբյուրներն ասել են, որ այդ տեխնիկան այժմ չի օգտագործվում ու գտնվում է պահեստներում:

Ռազմական տեխնիկան Ուկրաինային փոխանցելու սխեման «եռանկյունաձև» է։ Երբ տանկերն ու զրահամեքենաները դառնան Ուկրաինայի սեփականությունը, Կիևը պետք է ֆինանսավորի դրանց արդիականացումը Իսպանիայի տարածքում՝ Խաղաղության աջակցության եվրոպական հիմնադրամի (FEAP) միջոցների հաշվին: Դրա համար Ուկրաինան պետք է պայմանագիր կնքի իսպանական ընկերությունների հետ։ Վերջին փուլով նախատեսում է տեխնիկան տեղափոխել ռազմական գործողությունների վայր։

Նախագծի ֆինանսական բաղադրիչն ու ժամկետները դեռ չեն որոշվել։ Հիմնանորոգման ծավալից ու պահեստամասերի բարդությունից կախված՝ երկու խմբաքանակների ընդհանուր արժեքը կարող է 5-15 մլն եվրո կազմել, իսկ մատակարարումը կարող է իրականացվել ոչ շուտ, քան 2022 թվականի վերջին։
Պարբերականը նշում է, որ նախկինում Պեդրո Սանչեսի կառավարությունը սահմանափակվում էր Ուկրաինային պաշտպանական սպառազինությունների մատակարարումներով:
ԵՄ-ն մտադիր է 500 մլն եվրոյով ավելացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 139-րդ օրը։
«Ավելի շատ են ուզում»․ Պենտագոնը՝ Ուկրաինային ռազմական օգնություն տալու մասին